slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Սննդամթերքի և խմիչքների փորձաքննությունների բաժին

Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

Կոդ՝ 10
Տեսակ՝ սննդամթերքի և խմիչքների 
Ենթատեսակներ՝
10-01. մսի և մսամթերքի հետազոտություն,
10-02. ձկան և ձկնամթերքի հետազոտություն,
10-03. կաթի և կաթնամթերքի հետազոտություն,
10-04. հացաբուլկեղենի և հրուշակեղենի հետազոտություն,
10-05. մեղրի հետազոտություն,
10-06. սննդային յուղերի և կարագների հետազոտություն,
10-07. խոհանոցային արտադրանքի (պատրաստի ուտեստների) հետազոտություն,
10-08. թույլ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների հետազոտություն,
10-09. ալկոհոլային խմիչքների հետազոտություն,
10-10. ձավարեղենի և այլ սորուն արտադրանքի հետազոտություն,
10-11. կոնցենտրատների (խտածոների) և հոտային համեմունքների հետազոտություն,
10-12. պարենային այլ ապրանքների հետազոտություն,
10-13. խմելու ջրի՝ այդ թվում շշալցված և հանքային ջրերի հետազոտություն,
10-14. սննդամթերքի և հումքի մանրէաբանական հետազոտություն:

Սննդամթերքի և խմիչքների փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները

Սննդամթերքի և խմիչքների փորձաքննություններ

Հետազոտման օբյեկտներ՝ 

- միս, մսամթերք, ձուկ, ձկնամթերք, կաթ, կաթնամթերք, հացաբուլկեղեն, հրուշակեղեն, մեղր, սննդային յուղ, կարագ, պատրաստի ճաշատեսակներ, կիսաֆաբրիկատներ, 
- թույլ ալկոհոլային խմիչքներ, ոչ ալկոհոլային խմիչքներ, ալկոհոլային խմիչքներ, սորուն արտադրանք, խտածոներ, համեմունքներ, խմելու ջուր և պարենային այլ ապրանքներ:

Հետազոտման խնդիրները՝ 

- պարենային արտադրանքի մանրէաբանական, ֆիզիկաքիմիական և անվտանգության ցուցանիշների որոշման միջոցով ապրանքի որակի և անվտանգության բացահայտում, 
- պարենային ապրանքների կեղծիքների բացահայտում, պարենային ապրանքների բաղադրության որոշումը և դրա համեմատությունը պիտակավորմանը և ՀՀ-ում գործող օրենսդրական պահանջներին: